Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու դեպքում զրկել վարորդական իրավունքից

Վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու դեպքում զրկել վարորդական իրավունքից
23.12.2024 | 21:10

Ուզում եք Երևանում մեքենաների առավելագույն արագությունը դրեք 10 կմ/ժ, մայրուղիներում՝ 30 կմ/ժ, լինելու են նույն քանակի վթարներ՝ նույն ողգբերգական ելքերով, ինչ հիմա է։ Եթե ուզում եք վերջ դնել այս ամենին, պայքար սկսեք հեռախոսներով խոսողների դեմ, իսկ պայքարը տուգանելը չէ, տուգանելով պայքարն ամենաանարդյունավետ պայքարն է, պարզապես, վարելու ընթացքում հեռախոսից օգտվելու դեպքում զրկեք վարորդական իրավունքից և վերջ։ Մյասնիկյանով բարձրանալիս կամ իջնելիս՝ մի հատ ուշադիր եղեք վարորդներին, մեծ մասը մեքենան վարում է մի ձեռքում հեռախոսը բռնած, ինտերնետում ման են գալիս․․․ Իսկ կարմիր լույսի տակ կանգնածների մասին չեմ խոսում, լուսացույցը փոխում է կանաչ, հետևի մեքենաները քաղաքը խլացնում են ազդանշան տալով, իսկ մարդն այնքան է խորացել հեռախոսի մեջ, որ անգամ չի լսում այդ ազդանշաններն ու քշի․․․

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ